«Մի փչացրեք ջահելներին». Լյովա Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի փչացրե՛ք ջահելներին
Ի պատասխան Ալեն Սիմոնյանի՝ Ծառուկյանին արված քննադատությանը, նրան պատասխանում է ԲՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ղեկավարը՝ լկտի բառապաշարով:
Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանին արված քննադատությանը, նրան պատասխանում են հանրապետականի ջահելները՝ լկտի բառապաշարով:
Նույն բանը նկատելի են Լուսավոր Հայաստան, ՀՅԴ, Հայրենիք կուսակցությունների մոտ:
Սա լավ բան չէ, կեղտոտ ու վտանգավոր է: Էս գլխից երիտասարդին սովորեցնել պատասխանել մեծերի փոխարեն՝ այն էլ հայհոյանքի լեզվով, առնվազը բարոյական չէ:
Մի խրախուսեք ստորաքարշությամբ ձեզ հաճոյանալը:
Ձեր որդիների հետ այդպես չէիք վարվի»:
Կարծիքներ