WSJ. Վաշինգտոնը կփոխի Եվրոպայում իր ուժերի հրամանատարին

WSJ. Վաշինգտոնը կփոխի Եվրոպայում իր ուժերի հրամանատարին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է կադրային փոփոխություններ իրականացնել բարձրագույն հրամանատարության, մասնավորապես՝ Եվրոպայում ամերիկյան զորքերի շարքերում, երկուշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսին կփոխարինի Քրիստոֆեր Կավոլին, ով ներկայումս զբաղեցնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարի պաշտոնը։ Մարտին Պենտագոնը հայտարարեց, որ Եվրոպայում կա մոտ 100 հազար ամերիկացի զինվորական։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում