Եվրոպոլը կօնի ԵՄ երկրներին բացահայտել հակառուսական պատժամիջոցների ենթակա ակտիվները
Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ) երկուշաբթի օրը մեկնարկել է «Օսկար» գործողությունը, որի հիմնական նպատակն է օգնել ԵՄ երկրներին բացահայտել հակառուսական պատժամիջոցների ենթակա ակտիվները: Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ։
Գործողությունն իրականացվում է ԵՄ անդամների, Արդարադատության համագործակցության եվրոպական գործակալության և Եվրոպական սահմանային ոստիկանության և առափնյա պահպանության սգործակալության հետ համագործակցությամբ։ Այն կտևի առնվազն մեկ տարի և կներառի մի շարք առանձին հետաքննություններ։
Կարծիքներ