Չինաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսի եւս 8 կրողի

Չինաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսի եւս 8 կրողի

Չինաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի 3 ակտիվ եւ 5 ասիմպտոմ կրողների, հայտնել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է RT-ն:

Նոր դեպքերը գրանցվել են Շանհայում եւ բերվել են արտասահմանից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2 փորձագետներ Չինաստան են ժամանել COVID-19-ի աղբյուրի հայտնաբերման գործում համագործակցելու համար:

ԱՀԿ-ն մայիսին հայտարարել էր, թե չեն գտել այն բանի ապացույցները, որ չինական Ուհանի շուկան է դարձել կորոնավիրուսի առաջին աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում