Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է
Հուլիսի 3-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4760 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 2-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3406 նմուշառման հետազոտություն, հուլիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք։ Ըստ Շիրակի մարզպետարանի տարածած տեղեկությունների`
մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1071 քաղաքացի, նրանցից 249-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 281 բնակիչ։
40 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 21 դեպք։
Կարծիքներ