Պուտինը ԱՍԵԱՆ-ում ՌԴ նոր մշտական ներկայացուցիչ է նշանակել

Պուտինը ԱՍԵԱՆ-ում ՌԴ նոր մշտական ներկայացուցիչ է նշանակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվգենի Զագաինովին նշանակել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ նշելով, որ հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

«Եվգենի Տիմոֆեևիչ Զագաինովին նշանակել Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Ինդոնեզիայի Հանրապետության Ջակարտայում` Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ)»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով պետության ղեկավարը պաշտոնից ազատել է մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովին:

Եվգենի Զագաինովը 2018 թվականի փետրվարից զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, մինչ այդ եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը: Ունի 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում