«Հաղթանակ» կամրջից ինքնասպանություն գործելու դեպքի հանգամանքները պարզվում են․ ՔԿ

«Հաղթանակ» կամրջից ինքնասպանություն գործելու դեպքի հանգամանքները պարզվում են․ ՔԿ

2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 09։06-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս և հանգուցյալի նույնականացման քարտը, համաձայն որի՝ վերջինս հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1984թ.։

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում