«Ռումբ». Աստղիկ Սաֆարյանի ոճային լուսանկարներն Իսպանիայից
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե շորտ է կրում, որը համադրել է սպիտակ, ուսի հատվածում բաց վերնաշապիկի հետ։ Աստղիկ Սաֆարյանը, որը վերջին շրջանում Իսպանիայում է գտնվում, ոճային պայուսակ է ընտրել ու բարձրակրունկներ։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել խոշոր աքսեսուարների՝ ականջօղեր, արեւային ակնոց։ Մեկնաբանություններում երգչուհին մեջբերել է Կոկո Շանելի խոսքերը. «Նորաձեւությունը գալիս է ու գնում, բայց ոճը տեւում է առհավետ»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Շատ հմայիչ ես, գեղեցկուհի», «ռումբ»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Երբեք չեք կարող օվկիանոսը հատել, եթե վախենում ես տեսադաշտից կորցնել ափը։ Քրիստափոր Կոլումբոս»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Յուրահատուկ գեղեցկություն ունեք»։
Կարծիքներ