Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է Ուկրաինայում կրակ բորբոքելու համար

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է Ուկրաինայում կրակ բորբոքելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կարծում է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու Ուկրաինայում «կրակը բորբոքելու համար»։

«Սպիտակ տունը նույնիսկ չի կարող խոսել մարդու իրավունքների մասին: Իրաքում, Աֆղանստանում, Եմենում և Սիրիայում 2 միլիոն մարդու բնաջնջումը, ինչպես նաև ուկրաինական հակամարտության կրակի բորբոքումը ամերիկյան ինտերվենցիոնիզմի արդյունք է»,- գրել է Իրանի արտգործնախարարը, երեքշաբթի Twitter-ում:

Իրանում մի քանի ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին ԵՄ-ն, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ 2022 թվականին սահմանափակումներ են մտցրել իրանական ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, իրենց կարծիքով, պատասխանատու են բողոքի ցույցերը ճնշելու համար։ Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը պատժամիջոցներն օգտագործում են որպես գործիք՝ հանրապետությունում սոցիալական լարվածությունը սրելու համար։