Moderna ընկերությունը հայտնել է, թե որքան եկամուտ է կանխատեսում ստանալ պատվաստանյութի վաճառքից
Ամերիկյան Moderna ընկերությունը, որի հիմնադիրն ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, 4,3 տոկոսով բարձրացրել է կանխատեսումը 2021 թվականին ակնկալվող եկամուտի վերաբերյալ, որը պետք է ստանա իր հակակորանավիրուսային պատվաստանյութի վաճառքից:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նոր կանխատեսումների համաձայն՝ ընկերությունը 19,3 մլրդ եկամուտ կարող է ունենալ: Աղբյուրի տվյալներով՝ փետրվարին կանխատեսել էր, որ ընկերությունը դեղամիջոցի վաճառքից ստացվելիք եկամուտը կկազմի 18.4 մլրդ դոլար: Կանխատեսումների փոփոխության պատճառը, ինչպես նշվում է, դարձել է մի շարք երկրներում պատվաստանյութի պահանջարկի աճը:
Մեկ այլ ամերիկյան Pfizer ընկերությունը, որը դեղամիջոց է արտադրում գերմանական BioNTech-ի հետ համատեղ, կանխատեսում է վաճառքից 26 մլրդ դոլարի եկամուտ ունենալ ընթացիկ տարում:
Կարծիքներ