ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ հնարավորություն է տեսնում: Ըստ կառույցի՝ իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը:

Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետկոնֆլիկտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում