Ադրբեջանի անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանի անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում։
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Երբ քո նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի համար, երբ պատժված չեք Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ ագրեսիվ չհրահրված պատերազմի և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար ժողովրդի էթնիկ զտումների համար իրենց պապենական հողերից և տներից, հետո դու ագրեսիվ հարձակվում ես հարևանիդ վրա՝ սպանելով ավելի խաղաղ մարդկանց:
Խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, ինչը ենթադրում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում»,- գրել է նա:
Կարծիքներ