Սամբոյի ԱԱ․ Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր
Սամբոյի Աշխարհի 2022թ. առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային կարգում հաջող ելույթներ ունեցավ Դավիթ Գրիգորյանը:
Նախնական գոտեմարտերում նա հեշտությամբ հաղթեց ֆրանսիացի Ժան Դելոնսային (3:1), ապա գրեթե հավասար պայքարում (1;1) հաղթահարեց վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը: Մեր մարզիկի հաջորդ մրցակիցը ադրբեջանցի Ջեյհուն Հուսեյնովն էր: Բավականին դրամատիկ ու լարված գոտեմարտը ի վերջո ավարտվեց արցախցի մարզիկի հաղթանակով (5:4):
Ոսկե մեդալի համար Գրիգորյանը մրցեց ռուսաստանցի, աշխարհի եռակի չեմպիոն Սերգեյ Ռյաբովի հետ: Ցավոք, Դավիթը չկարողացավ հաղթանակ տանել և բավարարվեց արծաթե մեդալով, հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երեկ 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել Մաքսիմ Մանուկյանը:
Ինչպես հայտնում է armsport.am-ը՝ առաջնության երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ալեքսան Ստեփանյանը /79կգ/ և Արսեն Խանջյանը /98կգ/:
Կարծիքներ