Վենեսուելան սկսում է երկու տարեկանից մեծ երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ
Վենեսուելայի կառավարությունը երկուշաբթի կսկսի երկու տարեկանից բարձր երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում պատվաստվել է քաղաքացիների 70%-ը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Վենեսուելայի բնակչության 70%-ը պատվաստվել է: Պետք է տեղեկացնեմ, որ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, Վենեսուելայում կսկսվի երկու տարեկանից բարձր երեխաների պատվաստումը»,- ասել է պետության ղեկավարը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում ։ Նա նշեց, որ մինչև նոյեմբերի 30-ը նախատեսվում է պատվաստել բնակչության 80%-ին, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը՝ 90%-ին։
Վենեսուելայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 412 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 4 955-ը մահացել է վարակի հետևանքներից։ Երկրի կառավարությունը պատվաստման համար օգտագործում է Ռուսաստանից, Չինաստանից և Կուբայից ստացված պատվաստանյութերը։
Կարծիքներ