ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք պաշտոնյաների նկատմամբ՝ ՌԴ-ի հետ համագործակցության համար

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք պաշտոնյաների նկատմամբ՝ ՌԴ-ի հետ համագործակցության համար

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերական վարչության՝ SSB-ի, ինչպես նաև այնտեղ աշխատող 4 պաշտոնյաների նկատմամբ, ներառյալ գերատեսչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի։ Դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլի 7-ից։

Սահմանափակող միջոցառումները ներմուծվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով։

SSB-ի համար պատժամիջոցները կնշանակեն ամերիկյան արտահանման և ավելի քան 10 մլն դոլար վարկի արգելք։ Ինչ վերաբերում է 4 պաշտոնյաներին, նրանք կզրկվեն ԱՄՆ մուտքի հնարավորությունից, ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ամերիկացիներին կարգելվի նրանց հետ գործարք իրականացնել։

Տեքստում չի հիշատակվում ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մասին, որոնց գնման համար Վաշինգտոնը նախկինում սպառնացել էր Անկարային պատժամիջոցներով։

Հոկտեմբերին ԱՄՆ-ը Թուրքիային խոստացել էր «լուրջ հետևանքներ»՝ С-400-երի փորձարկումներից հետո։ Վաշինգտոնն արդեն հեռացրել է Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում