Գունավոր մետաղների գներ

Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայի փետրվարի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.53%-ով և կազմել 2335.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.11%-ով և կազմել 8716.50 դոլար, կապարի գինն աճել է 0.73%-ով և կազմել 2071.00 դոլար, նիկելի գինը նվազել է 3.28%-ով և կազմել 24554.00 դոլար, անագի գինը նվազել է 1.99%-ով և կազմել 25651.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.32%-ով և կազմել 2964.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.42%-ով և կազմել 81063.88 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում