Իսլանդիան պատրաստվում է հրաբխի ժայթքմանը
Իսլանդիան արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Կեյլիր հրաբխի հնարավոր ժայթքման հետ՝ գրում է euronews-ը:
Այն տարածքում, որտեղ գտնվում է հրաբուխը, 800 տարի ակտիվություն չի նկատվել: Սակայն վերջին շաբաթներին գրանցվել է ավելի քան 20000 ցնցում: Մինչ այժմ դրանք զգալի վնաս չեն պատճառել: Բայց այս անգամ սեյսմիկ ակտիվությունը լուրջ մտահոգություն է առաջացնում:
Արտակարգ իրավիճակի պայմաններում իշխանությունը պատրաստվում է օգտագործել ծանր տեխնիկա՝ անհրաժեշտության դեպքում լավայի հոսքի ուղղությունը փոխելու համար:
Նմանատիպ միջոցառումներ ձեռնարկվել են 1973 թվականին հարևան Հեյմեյ կղզում հրաբխի ժայթքման ժամանակ:
Կարծիքներ