Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մրգերի ու լոլիկի մեջ հայտնաբերվել են վտանգավոր բացիլներ

Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մրգերի ու լոլիկի մեջ հայտնաբերվել են վտանգավոր բացիլներ

Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է շագանակագույն մոնիլիզային փտախտ (Moniliniafructicola), իսկ լոլիկի մեջ՝ շագանակագույն կնճռոտության վիրուս: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ռուսական ծառայությունը հայտնում է, որ դեռևս շարունակում է Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրել թունաքիմիկատների բարձր մակարդակ: Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված մթերքի մեջ հայտնաբերվել է «թունաքիմիկատների և ագրոքիմիական նյութերի մնացորդային քանակի պարունակության հիգիենիկ չափանիշների գերազանցման» 79 դեպք:

Россельхознадзор-ի ներկայացուցիչները նաև հայտարարել են ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին:

Թուրքիայի ի պատասխան արձագանքել են, որ «արտահանման ընթացքում իրենք ուշադիր են ռուսական պահանջների կատարման հարցում» և կանեն ամեն ինչ, որպեսզի կանխեն վտանգավոր արտադրանքի արտահանումը Ռուսաստան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում