Վրաստանում այսօր ևս երկու երկրաշարժ է տեղի ունեցել
3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Սամեբա գյուղի մոտ՝ Թբիլիսիից 104 կմ հեռավորության վրա: Այս մասին ասված է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:
Վերջին երկու օրվա ընթացքում սա հինգերորդ երկրաշարժն է, իսկ այսօր՝երկրորդը: Առաջին երկրաշարժը գրանցվել է հուլիսի 8-ին ՝ տեղական ժամանակով 10: 26-ին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14: 03-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա: Այս տարածքում մոտ 3 բալ ուժգնության ցնցումներ են գրանցվել հուլիսի 1-ին, 6-ին և 7-ին, ինչպես նաև հունիսի 15-ին, 18-ին և 25-ին:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթիի շրջաններում (Արևմտյան Վրաստան): Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 9 բալ:
Կարծիքներ