«Մանչեսթեր Յունայթեդը» այլընտրանք է գտել Ջեյդոն Սանչոյին
Թուրինի «Յուվենտուսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Դուգլաս Կոստան կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Sky Sports-ի տեղեկություններով՝ Դուգլաս Կոստայի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը բրազիլացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ջեյդոն Սանչոյի այլընտրանք:
Դուգլաս Կոստայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ավարտված մրցաշրջանում Կոստան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, խփել 5 գոլ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիայի» հետ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխության շուրջ:
Կարծիքներ