Արմավիրի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
![Արմավիրի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի](https://freenews.am/uploads/images/image_750x_65e46544c3d75.jpg)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 4-ը 10:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Այգեկ, Այգեշատ (Արմավիրի շրջ.), Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Նորակերտ, Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ