Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32 -ի

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32 -ի

Ճապոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 32-ի:

Մայրաքաղաքի տարածաշրջանի երկաթուղային գծերի մեծ մասում և մետրոյի գծերում տեղաշարժը վերականգնվել է:

Սկզբում հայտարարվել էր 6,1 մագնիտուդ ուժգնության մասին, սակայն ավելի ուշ Ազգային օդերևութաբանական գրասենյակը ճշգրտեց տվյալները: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի և Չիբա պրեֆեկտուրաների սահմանին: Ցունամիի վտանգ չի հայտարարվել, սակայն տեղի սեյսմոլոգները նախազգուշացնում են կրկնվող ուժեղ երկրաշարժերի հավանականության մասին:

Բնական աղետի հետևանքով ճապոնական միջուկային օբյեկտներում արտակարգ իրավիճակներ չեն եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում