Ալագյազ գյուղում մոտ 250 հակ անասնակեր է այրվել

Ալագյազ գյուղում մոտ 250 հակ անասնակեր է այրվել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17։19-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ գյուղի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 7-րդ փակուղում գտնվող տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։37-ին, մարվել՝ 20։14-ին: Այրվել է մոտ 250 հակ պահեստավորած անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում