Հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է Կաթողիկոսի վրա
Մայիսի 26-ի հանրահավաքից հետո շարժումն ունի երեք տարբերակ՝ հեռանալ և հաջորդ օրը կրկին հանդիպել հանրահավաքի, հեռանալ և սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, կամ անցնել ավելի արմատական գործողությունների՝ անկարգություններ, խուլիգանություն, բռնի գործողություններ և այլն,- գրում է MediaNews-ը:
Շարժումը մեկ անգամ փորձեց առաջին տարբերակը ու ձախողվեց, բայց արմատապես ոչինչ չփոխվեց՝ ոչ շարժման համակիրների թիվն է ավելացել, ոչ էլ քաղաքական իրավիճակ է փոխվել։ Ռուսաստանի Դաշնությունից ավելացել են միայն «աջակցության բրիգադները», որոնք բավարար չեն գործողությունների ընթացքի էական փոփոխություն ապահովելու համար։
Եթե շարժումը որոշի ընտրել ավելի արմատական ճանապարհ՝ օգտագործելով նաև Ռուսաստանից եկած «ուժեր», որոնք կարող են ավելի «արդյունավետ» լինել զանգվածային անկարգությունների դեպքում, ապա Դաշնակցությունը, Քոչարյանը, Սարգսյանը կամ մյուսները պատասխանատվություն չեն կրի դրա հետևանքների համար, բայց պատասխանատվություն կկրի Կաթողիկոսի գլխավորած Եկեղեցին։
Կարծիքներ