ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դուրս է եկել հայ-իսրայելական պատգամավորական բարեկամական խմբից
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հրաժարվել է հայ-իսրայելական պատգամավորական բարեկամական խմբի անդամությունից:
«Հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հայտնել Ձեզ, որ այսօր հրաժարվել եմ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից։
Հաշվի առնելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսած տեռորիստական պատերազմը, և Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք և զինամթերքի վաճառքն ու մատակարարումը, ինչպես նաև՝ այդ երկրի իշխանությունների անգործությունը, այլևս նպատակահարմար չեմ համարում իմ համագոծակցությունը այդ երկրի պառլամենտի հետ։
Կեցցե՛ Արցախը
Կեցցե՛ հայոց հզոր բանակը»,- գրել է պատգամավորը:
Կարծիքներ