Արցախի ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների վերաբերյալ

Արցախի ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների վերաբերյալ

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների հաշվետվություն է ներկայացրել /2021թ. հունվար-օգոստոսին/:

Գյուղատնտեսություն
Ըստ վիճակագրական հաշվետվությունների՝ 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված խոշոր եղջերավոր կենդանիների թիվը կազմել է 21.9 հազ. (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 55.7%-ով), խոզերինը` 12.2 հազ. (նվազել է 57.0 %-ով), ոչխարներինը և այծերինը` 33.6 հազ. գլուխ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 47.0%-ով) թռչուններինը` 368.5 հազ. թև (նվազել է` 22.5 %-ով):

Սպանդի համար իրացված կենդանիների և թռչունների կենդանի քաշը կազմել է 48.7 հազ.ց., արտադրվել է կաթ` 181.5 հազ. ց., հավի ձու 13029.3 հազ. հատ, խուզվել է 1109.1ց. բուրդ, արտադրվել է 122.5ց. մեղր: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մսի արտադրությունը նվազել է 33.1 %-ով, կաթինը` 52.4 %-ով, ձվինը` 58.6 %-ով, բրդինը՝ 46.4%-ով, մեղրինը՝ 21%-ով:

Արդյունաբերություն
2021թ.հունվար-օգոստոսին ընթացիկ գներով, արտադրվել է 54.1 մլրդ դրամ արդյունաբերական արտադրանք:
Արդյունաբերական արտադրանքի իրացվելիությունը կազմել է 95.8%, ընդ որում, ԱՀ տարածքից դուրս իրացումը կազմել է ընդհանուրի 43.8%-ը:
Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 43.6%, այդ թվում հանքագործական ար¬դյու-նա¬բե¬րությունում և բացահանքերի շահագործման ոլորտում 28.9%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 52.4%, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 74.8%, մշակող արդյունաբերությունում` 649 %:
Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը 2021թ. հունվար-օգոստոսին ըստ ոլորտների հետևյալն է.
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում- 49.7%
Մշակող արդյունաբերություն –26.9%
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում – 22.6%
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում – 0.8%:

Շինարարություն
2021թ. հունվար-օգոստոսին Արցախում կատարվել է 36839.3 մլն դրամի շինարարություն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 8.5 %-ով ավելի:
Իրականացված շինարարության շուրջ 14.8%-ը կազմակերպությունների, 39.5 %-ը մարդասիրական օգնության, 42.3 %-ը` պետական բյուջեի միջոցներով է ֆինանսավորվել:
Ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ շինարարության 42.6%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 23.4 %-ը՝ փոխադրումներին և պահեստային տնտեսությանը, 12.5 %-ը՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում