Կայացել է Գրիգոր Վիլեն Շատվորյանի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությունը. լուսանկարներ

Արգավանդ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում այսօր կայացավ Ուկրաինայի հայերի միության նախագահ, բարերար Վիլեն Շատվորյանի հոր՝ Գրիգոր Վիլեն Շատվորյանի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությունը, որին ներկա էին հանգուցյալի հարազատները, մտերիմները, համայնքի ղեկավարը, խաչքարագործ Արտակ Համբարձումյանը, նաև Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Խաչքարի օծման արարողությունն իրականացրեց Արմավիրի մարզի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը։
Կարծիքներ