Երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի․ չգերազանցել թույլատրելի արագությունը

Երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի․ չգերազանցել թույլատրելի արագությունը

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 24-25-րդ կմ-ի վրա (Արտաշատին մոտեցող տեղամաս) ավարտվել են համապատասխան գծանշումները, որոնց միջոցով ստեղծվել է աղմուկի հատուկ գոտի, որպեսզի վթարավտանգ այդ հատվածում հնարավորինս կանխվեն ճանապարհատրանսպորտային պատահարները։ Նշված հատվածում՝ մինչև շրջադարձի ավարտը, երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի, ապա 80 կմ/ժ-ից՝ 60 կմ/ժ-ի։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

«Վարորդներին կոչ ենք անում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում