Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով դեպի Վրաստան ավտոբուսային ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով

Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով դեպի Վրաստան ավտոբուսային ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով կանոնավոր ուղեևորափոխադրում իրականացնող ընկերություններից մեկը ստիպված է եղել փոխել հիմնական երթուղին:

Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում հայտնեցին  Հայաստանից Վրաստան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Ար կոմֆորտ տուրս» տրանսպորտային ընկերությունից՝ մանրամասնելով, որ  Երևան – Սևան – Դիլիջան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն երթուղու  փոխարեն ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով, որը Դիլիջանից տանում է Վանաձոր, ապա Ալավերդի՝ դուրս գալով Վրաստանի հետ սահման:

Ընկերությունից պարզաբանեցին, որ ժամանակավորապես՝ քանի դեռ փակ է ճանապարհը, և չգիտեն,  թե երբ կբացվի, կօգտվեն այլընտրանքային երթուղուց: Այս դեպքում, սակայն, չեն կարողանում ուղևորներ վերցնել հիմնական երթուղու՝ Դիլիջանից սկսած ճանապարհահատվածի  բնակավայրերից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում