Ռուսաստանն ու Թուրքիան որոշել են մանրամասներ չհաղորդել С-400 համակարգերի համատեղ արտադրության վերաբերյալ
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են որևէ հայտարարություն չանել С-400 զենիթային հրթիռային համակարգերի կոմպոնենտների համատեղ արտադրության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ընդգծել է, որ տվյալ թեման երկու երկրների համար «զգայուն է»:
Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին համաձայնագիր են կնել Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթային հակահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Այդպիսով Թուրքիան առաջինը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ով Ռուսաստանից գնեց այդ համակարգերը: Անկարայի այս որոշումը բացասական արձագանք հարուցեց ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ:2020 թվականի դեկտեմբերից ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ:
Կարծիքներ