Իսպանիայի վարչապետը ժամանել Է Կիև
Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Twitter-ում Սանչեսի գրառումը և դրան կից տեսանյութը:
Իսպանիայի վարչապետն ընդգծել է, որ «Կիև է վերադարձել Ուկրաինայում պատերազմից մեկ տարի անց»:
«Մենք Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին կլինենք մինչև խաղաղությունը վերադառնա Եվրոպա», - գրել է Սանչեսը:
Իսպանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում էլ հայտնել են, որ Կիև ժամանելուն պես Սանչեսին ընդունել են Ուկրաինայի փոխարտգործնախարարը, Մադրիդում Ուկրաինայի դեսպանը և Ուկրաինայում Իսպանիայի դեսպանը»:
Կարծիքներ