Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը:
Համոզված եմ, որ անցած տարիների ընթացքում մեր երկրների միջև արձանագրված ձեռքբերումները և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ և կայսերական ընտանիքին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Կարծիքներ