Սպիտակ տունը խոսել է Մոսկվայի հետ բանակցություններից ակնկալիքների մասին
ԱՄՆ-ը մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել ոչ միայն Մոսկվայի բարձրացրած հարցերը, այլեւ անվտանգության հարցեր, որոնք ներառված չեն եղել ռուսական առաջարկների մեջ։ Այս մասին շաբաթ օրը լրագրողների համար նախատեսված հատուկ հեռախոսային ճեպազրույցում՝ նվիրված ռուս-ամերիկյան անվտանգության հարցերով առաջիկա բանակցություններին, հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
«Մենք ունենք մեր մտահոգությունները, որոնք պետք է քննարկվեն: Այդ հարցերը, բնականաբար, ներառված չեն ռուսական փաստաթղթերի նախագծերում»,- ընդգծել է նա։
Քննարկման նման թեմաներից ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչն անդրադարձել է հարևան պետությունների տարածք ներխուժմանը, ընտրություններին միջամտությանը, քիմիական զենքի կիրառմանը, զենքի տարածման մասին պայմանագրերի խախտմանը։
«Եվրոպական անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի հետ ցանկացած լուրջ խոսակցություն պետք է ներառի այդ հարցերը»,- հավելել է պաշտոնյան։
Ճեպազրույցի վարողը նշել է, որ Վաշինգտոնը իրատեսորեն է վերաբերվում Մոսկվայի հետ առաջիկա բանակցություններին։
«Մենք այս բանակցություններին մոտենում ենք իրատեսությամբ, ոչ թե լավատեսությամբ», - ասել է նա։
Կարծիքներ