Չինաստանի եւ Մոնղոլիայի անապատներից ավազի ամպը ծածկել է Ճապոնիայի հարավ - արեւմուտքը

Չինաստանի եւ Մոնղոլիայի անապատներից ավազի ամպը ծածկել է Ճապոնիայի հարավ - արեւմուտքը

Մարտի 29-ին մանրագույն ավազի վիթխարի ամպը ծածկել Է Ճապոնիայի հիմնական տարածքի հարավ - արեւմտյան շրջանները: Երկրի օդերեւութաբանական վարչությունը դրա պատճառով իր կայքում նախազգուշացրել Է ճանապարհներին տեսանելիության վատթարացման մասին եւ ավտոմոբիլների վարորդներին բարձր զգոնության կոչ Է արել:

Չինաստանի եւ Մոնղոլիայի անապատային շրջաններից մանրագույն ավազը բերում Է արեւմտյան կայուն քային, ներկայումս այդ ամպը հասել Է Ճապոնիայի Կյուսյու եւ Սիկոկու կղզիներ:

Կյուսյուի Ֆուկուոկա քաղաքում մարտի 29-ին ճանապարհներին տեսնաելիությունը որոշ պահերի կրճատվել Է մինչեւ 2 կիլոմետր: Սպասվում Է, որ ավազը մարտի 30-ին կհասնի նաեւ Ճապնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս - արեւելյան շրջաններ, ներառյալ Տոկիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում