Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, ևս 5 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Թբիլիսիի վարակաբանական կլինիկայի տնօրեն Մարինա Էզուգբայային:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1168 դեպք, վարակվածներից 940-ն առողջացել է, 17-ը` մահացել:

6588 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 323 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 17 489 575 է, մահացել է 677 017 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 213 երկրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում