Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ պահեստազորայինների վարժական հավաքներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Այս վարժական հավաքները որևէ կապ չունեն սահմանային լարվածության հետ, քանի որ դրանք կրում են պլանային բնույթ և իրականացվում են ամեն տարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ