Թեմի Աբրահամը վնասվածք է ստացել հավաքականի կազմում ու ուշացել Հռոմի թռիչքից

Թեմի Աբրահամը վնասվածք է ստացել հավաքականի կազմում ու ուշացել Հռոմի թռիչքից

Անգլիայի հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամն ուշացումով է ժամանել իտալական թիմի ճամբար։ Այս մասին հաղորդում է Armsport-ը՝ հղում անելով Football Italia-ին։ Ֆուտբոլիստի մոտ կոճի վնասվածք է կասկածվում։

ԱԱ-2022-ի որակավորման փուլի Հունգարիայի դեմ խաղում (1-1) Աբրահամը փոխարինման դուրս եկավ, բայց ընդամենը 17 րոպե անցկացրեց խաղադաշտում ու կաղալով լքեց այն։ Այսօր ցերեկը Թեմին պիտի վերադառնար Հռոմ, քանի որ երեկոյան «Վիլա Ստյուարտ» կլինիկայում պետք է բուժզննում անցներ։ Հարձակվողն ուշացել է թռիչքից ու ավելի ուշ ժամանել Հռոմ։

Նշվում է, որ խաղացողի մոտ կարող է աջ կոճի վնասվածք լինել, իսկ վերջնական ախտորոշումը կլինի բուժզննումից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում