Մեկնարկել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը. կայացել են անդրանիկ տուրի պարտիաները

Մեկնարկել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը. կայացել են անդրանիկ տուրի պարտիաները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցում մեկնարկեց Կարեն Ասրյանի անվան 13-րդ միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաղթանակ տոնեցին Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, մամիկոն Ղարիբյանը և այլք:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։ 13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում