Բարսելոնան հաղթեց Բարբաստրոյին գավաթային խաղում
Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Բարբաստրոյին»։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։
2-րդ կեսում կատալոնացիներից աչքի ընկան Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին։ Դաշտի տերերը գոլ խփեցին 60-րդ և 90+3-րդ (11մ) րոպեներին։
Կարծիքներ