Չեմ սիրում գնահատել ուրիշներին, բայց Բարսայի մոտ ամեն ինչ կարգին է․ Անչելոտի
Կարլո Անչելոտին կարծում է, որ «Բարսելոնան» կարող է պայքարել բոլոր գավաթների համար: Գրում է Armsport.am-ը։
– Ի՞նչ եք կարծում, Սուպերգավաթը «Բարսայի» համար վեր բարձրանալու շանս է:
-Կարծում եմ, որ «Բարսան» լավ է գործում: Նրանք պայքարում են Չեմպիոնների լիգայի, Սուպերգավաթի և Իսպանիայի գավաթի համար։ Ես չեմ սիրում գնահատել ուրիշներին, բայց նրանք կպայքարեն բոլոր տիտղոսների համար։
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, իսկ «Բարսելոնան»՝ «Օսասունայի» հետ։ Հանդիպումները կկայանան Սաուդյան Արաբիայում հունվարի 10-ին և 11-ին։
Կարծիքներ