Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 23 000 նոր դեպք է գրանցվել. РИА Новости
Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 23 284 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներին:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 2 442 375 մարդ է վարակվել, որոնցից 87 618-ը մահացել է, 614-ը՝ վերջին մեկ օրում: Նախորդ օրը վարակման 24 578 նոր դեպք էր գրանցվել, 614 վարակակիր մահացել էր:
Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:
Կարծիքներ