Լրագրողների միջազգային ֆեդերացիա. 2022-ին զոհվել է լրատվամիջոցների 67 աշխատակից

Լրագրողների միջազգային ֆեդերացիա. 2022-ին զոհվել է լրատվամիջոցների 67 աշխատակից

2021 թվականին մահացածների թիվը զգալիորեն ցածր էր՝ 47։ Մահվան դեպքերի կտրուկ աճը նշվել է Ուկրաինայի պատերազմի, Հաիթիում քաոսի և Մեքսիկայում հանցավոր խմբերի գործունեության ֆոնին, ասվում է կազմակերպության զեկույցում։

Լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների մեծ մասը զոհվել է ուկրաինական պատերազմը լուսաբանելիս՝ 12 մարդ։ Մեքսիկայում և Հաիթիում սպանվել են համապատասխանաբար 11 և 6 լրագրողներ։

Եվս 375 լրագրողներ բանտում են իրենց աշխատանքը կատարելու համար։ Զեկույցում ասվում է, որ ԶԼՄ-ների աշխատողների շրջանում քրեական գործի ամենաբարձր ցուցանիշները գրանցված են Չինաստանում, Մյանմայում և Թուրքիայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում