ՌԴ բանակ կզորակոչվեն նաև այլ քաղաքացիություն ունեցողները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որի համաձայն օտարերկրացի քաղաքացիները կարող են ծառայել ՌԴ զինված ուժերում:
Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Փոփոխությունների համաձայն՝ զինծառայության կարող են զորակոչվել օտարերկրյա պետության քաղաքացիություն, բնակության թույլտվություն կամ մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցող քաղաքացիները։
Փոփոխությունները սահմանում են նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և զինվորական կազմավորումներում օտարերկրյա քաղաքացիների կողմից խաղաղ պայմաններում զինվորական ծառայության, զինծառայության պայմանագրի կնքման և դրա դադարեցման կարգը։
Կարծիքներ