Գերմանիայում «կանաչ էներգիայի» մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է 50%-ը
Գերմանիայում 2020 թվականի առաջին վեց ամիսներին «կանաչ էներգիան» առաջին անգամ ապահովել է երկրում սպառված էլեկտրաէներգիայի կեսից ավելին` 50,2%: Այդ մասին են վկայում Էներգետիկ և ջրամատակարարման ձեռնարկությունների դաշնային միավորման նախնական տվյալները, գրում է korrespondent.net կայքը:
Ավելի վաղ նմանատիպ տեղեկություն էր հրապարակել Շրջակա միջավայրի դաշնային գրասենյակը, որը ցուցանիշը գնահատել էր մոտ 50%:
Առաջին վեց ամիսներին երկրում օգտագործվել է 272 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը շուրջ 26 միլիարդ կՎտ/ժ (կամ 5,7%-ով) պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Վերլուծաբանները կարծում են, որ դրա պատճառն առաջին հերթին կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսության թուլացումն է, ինչը հանգեցրել է արդյունաբերական ձեռնարկությունների կողմից էլեկտրաէներգիայի պահանջարկի նվազմանը:
Կարծիքներ