Մեղրիի լեռնանցքում բուք է, Ճամբարակի լեռնանցքում մառախուղ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Մեղրիի լեռնանցքում բուք է։
Ճամբարակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Կարծիքներ