Վարչապետի որոշմամբ հաստատվել է հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին։ Համապատասխան որոշման մեջ ասվում է.
««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ ու 46-րդ հոդվածների 1-ին մասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 15-րդ և 16-րդ կետերի`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական մասի կազմը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալին` հանձնաժողովի հայկական մասի նախագահ.
2) ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչին` հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ.
3) ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետին` հանձնաժողովի հայկական մասի քարտուղար:
3. Հանձնաժողովի հայկական մասի նախագահին՝ յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի միջոցով ՀՀ վարչապետին ներկայացնել հաշվետվություն՝ հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ նախագահի 2000 թվականի փետրվարի 26-ի «Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N ՆՀ-489 հրամանագիրը»,- ասված է որոշման մեջ։
Հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը՝ ստորև․
• ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ,
• ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
• ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ,
• ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ,
• ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ,
• ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ,
• ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ,
• ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ,
• ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ,
• ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության կոմունալ շահագործման պլանավորման և վերահսկման ծառայության սպա,
• ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ,
• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ,
• ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ,
• ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ,
• ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի 3-րդ բաժնի պետ,
• Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ,
• Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի պետ,
• ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ,
• ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ,
• Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ),
• Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ),
• Գյումրի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ (համաձայնությամբ),
• Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական (համաձայնությամբ)։
Կարծիքներ