Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստանի Հեռավոր Արևելք։
«Պետության ղեկավարի ինքնաթիռը օդ է բարձրացել Մինսկի ազգային օդանավակայանից»,- երկուշաբթի հաղորդել է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Այցի ընթացքում Լուկաշենկոն կայցելի Ռուսաստանի Հեռավորարևելյան շրջաններ։ Ապրիլի 12-ին նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրանք միասին կայցելեն Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայան, որտեղ կծանոթանան մեկնարկային համալիրի կառուցմանը և բանակցություններ կվարեն։
Հաջորդ օրը Լուկաշենկոն կայցելի Պրիմորսկի երկրամաս։ Վլադիվոստոկում պետության ղեկավարը կհանդիպի Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի հետ։
Կարծիքներ