Եվրամիությունն ակտիվացնում է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Եվրամիությունն ակտիվացնում է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք գիտակցում ենք, որ այս պահին ուկրաինացիների և Ուկրաինայի ազատությունը, անկախությունը և անվտանգությունը կարելի է պաշտպանել միայն զենքով։ Այդ իսկ պատճառով, մենք, որպես Եվրամիություն, միասին առաջիկայում կակտիվացնենք զենքի մատակարարումը»,-հայտնել է Բերբոկը Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո:
Կարծիքներ