Ուկրաինան դուրս եկավ Ռուսաստանի հետ համատեղ Միջազգային գիտական կենտրոնի մասին համաձայնագրից

Ուկրաինայի Նախարարների կաբինետը դուրս է եկել 1969 թվականին Մոսկվայում կնքված Գիտական և տեխնիկական տեղեկատվության միջազգային կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ուրբաթ օրը կայացած նիստում, ասել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
«Ուկրաինայի դուրս գալը Գիտական և տեխնիկական տեղեկատվության միջազգային կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրից, որը կնքվել է 1969 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայում, ավարտվել է»,- գրել է նա իր Telegram ալիքում ։
Գիտական և տեխնիկական տեղեկատվության միջազգային փոխանակումն ապահովելու նպատակով ստեղծված կենտրոնը գտնվում է Մոսկվայում։ Գիտական և տեխնիկական տեղեկատվության միջազգային կենտրոնը գործում է արդեն 53 տարի և ունի 22 անդամ երկիր։ Նրա նախագծերի իրականացմանը մասնակցում են նաև կազմակերպություններ՝ ասոցացված մասնակիցներ աշխարհի շուրջ 20 երկրներից՝ պաշտոնական անդամակցության շրջանակներից դուրս։
Կարծիքներ