Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ
Ապրիլի 24-ին խորհրդանշական հաղթանակ Աշխարհի գավաթում։
Դավիթ Չալոյանը 1/4 եզրափակիչում հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզ։ 2-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք ստացավ։ Մրցավարները գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհեցին Չալոյանին։ Վաղը մեր մարզիկը կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար։
Ցավոք նման իրավիճակում պարտություն գրանցվեց Ռուդոլֆ Գարբոյանին, ով հասել էր 1/4 եզրափակիչ։


Կարծիքներ